«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ», - գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսի վաղը՝ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Արայիկ Հարությունյանի ասուլիսն այսօր արդեն երկու անգամ հետաձգվել է: Այսօր ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ հայտարարել է, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, ՀՀ ՊՆ խոսնակը հերթական կեղծիք է որակել։